«ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ -ն իրականացնում է բնական շինարարական քարերից, մասնավորապես բազալտից, ամենատարբեր չափերի ու պարամետրերի շինարարական իրերի արտադրություն: Ընկերության հիմնական արտադրատեսակներն են.
Ընկերության արտադրանքի գերադասելի ֆիզիկա-մեխանիկական բնութագրերը պայմանավորված են ընկերությանը պատկանող “Շաքի” անդեզիտաբազալտային բաց հանքավայրի բազալտի հումքանյութի բարձր որակական հատկանիշներով:
«ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ -ի արտադրամասը գտնվում է Երևան-Մեղրի մայրուղու 200-րդ կմ-ի հատվածում Սյունիքի տարածքային մաքսատնից քիչ վերև, որը զբաղեցնում է մոտ 3 հա տարածք:
«ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ -ն եզակի քարամշակման ձեռնարկություններից է, որտեղ բնական քարից` բազալտից
արտադրվում են բարձրորակ շինաքարեր, երեսապատման սալիկներ, քուրքատաշ, եզրաքարեր, գերեզմանաքարեր, աստիճաններ,
քիվեր, ինչպես նաև դեկորատիվ իրեր:
ՀՀ սահմաններում ընկերությունը հանդիսանում է բազալտե քարերի խոշոր վերամշակողներից:
Արտադրամասը սարքավորված է արտասահմանյան արտադրության վերջին մոդելների սարքավորումներով:
Երեսապատման սալիկի արտադրության հոսքերը հնարավորություն է տալիս ստանալ մակերևույթի բոլոր հնարավոր մշակումները սղոցված և հղկված վիճակով:
Ունենալով պրոֆեսիոնալ և փորձառու աշխատակազմ, որոնք ունեն ավելի քան 35 տարվա աշխատանքային կենսագրություն, և ժամանակակից տեխնոլոգիաներ, ընկերությունը կիրականացնի Ձեր ամենահամարձակ մտահաղացումները:
Բազալտե շինաքարերը ունեն գույների լայն ընտրանի, ինչը առավել գեղեցիկ տեսք կհաղորդի նույնիսկ ամենահամեստ շինություններին: Բազալտե շինաքարը գեղագիտորեն հաճելի է և ունի տեխնիկական առավելություններ` ցրտադիմացկուն է, երկայակյաց է, չի կլանում ռադիացիա: Օգտագործելով բազալտե շինաքարը նույնիսկ ամենաբացառիկ և ամենահամարձակ ճարտարապետական լուծումներով շինություններում դուք կարող եք ստանալ Ձեր երազածը:
Մեր ընկերությունը կազմակերպել է ճկուն գնային համակարգ, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրելով իրեն հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մեր կայքում կազմակերպվել է հետևյալ համակարգը` դուք լրացնում էք բերված ձևը և 2 աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք մեր գնացուցակը: