Ընկերությունը շահագործում է սեփական բազալտե հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի Շաքիի համայնքում զբաղեցնում է 16.0 հա տարածք և ունի 1.1 մլն խմ բազալտե պաշար:
Հանքավայրը արտադրամասից հեռու է մինչև 1.0 կմ:
Հանքահանումը կատարվում է առանց հորատապայթեցման, բնական ճեղքերով Hyundai 450, Hyundai 500, Daewoo SOLAR 340LC-V մակնիշի հզոր էքսկավատորներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրամաս տեղափոխել միայն որակյալ հումք:
Բազալտը Երկրի վրա ամենատարածված մագմատիկ լեռնային ապարն է: Այս քարը դեկորատիվ է, լավ հղկվում է, առանձնանում է երկարակեցությամբ/երկար դիմացկունությամբ: Բազալտից պատրաստված շինարարական ապրանքատեսակները ունեն լայն կիրառություն, շնորհիվ իրենց առանձնահատկությունների.
2067
17.86
2.76
486
0.88
52.5
1.35
7.63
17.7
6.8
4.7
0.31
0.78
4.27
2.43
Ջերմաստիճանային տատանումների նկատմամբ կայունությունը և ապարի քիմիական ամրությունը պայմանավորում են բազալտի լայն կիրառությունը շինարարության մեջ և ամենատարբեր օբյեկտների ու կառույցների երեսպատման համար: Հազվադեպ օգտագործվում է շինարարության մեջ նաև որպես բուտաբետոնի լցոնիչ, նաև ձուլածո քարե իրերի պատրաստման համար: Բացի այդ, քարը կայուն է մեխանիկական ազդեցությունների նկատմամբ, որը թույլ է տալիս այն օգտագործել հիմքերի կառուցման, աստիճանների և կապիտալ այլ կառուցվածքների պատրաստման համար: Այն կայուն է նաև ագրեսիվ քիմիական նյութերի նկատմամբ` թթուների և հիմքերի, ծովային աղի, և օգտագործվում է նավաշինության մեջ, որտեղ այլ հյուսվածքների կիրառումը չի երաշխավորվում:
Բազալտը չի այրվում և կարող է դիմանալ մինչև 900 oC ջերմաստիճանի ազդեցությանը: Հրդեհաանվտանգությունն, ինչպես նաև բարձր ջերմամեկուսիչ որակները թույլ են տալիս բազալտը օգտագործել բնակելի ու արտադրական շենքերի ջերմամեկուսացման համար: Բազալտի բարձր ձայնա - ջերմամեկուսիչ հատկությունների շնորհիվ սալիկները, որոնք ստացվում են ձուլման եղանակով, հարմար են շենքերի ներքին ու արտաքին հարդարման համար` հատակի և տանիքի, մանսարդի ու առաջնամասի:
Բազալտի էկոլագիական մաքրությունը անվիճելի է. այն բացարձակապես անվնաս է մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար:
Բազալտից պատրաստված սալիկներին բնորոշ է “կենսաբանական” կայունությունը, այսինքն դրանք ենթակա չեն փտման, չեն ենթարկվում բակտերիաների ու միկրոօրգանիզմների ազդեցությանը, կայուն են նաև ագրեսիվ թթվային ու հիմնային միջավայրում, չեն կուտակում ռադիացիա:
Բազալտե սալիկները այսօր հանդիսանում են լավագույն ջերմամեկուսիչ շինանյութ և ունեն կիրառման լայն բնագավառ:
Շինարարական սալիկները և այլ քարեր արտադրվում են ՀՀ շինարարական նորմատիվների պահանջներին համապատասխան` ± 0,2 մմ ճշտությամբ:
Բացի նրանից, որ ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև, կիրառվող առաջավոր տեխնոլոգիայի շնորհիվ ստացվող արտադրատեսակների բարձր որակական հատկանիշներից, ընկերության ապրանքատեսակները ունեն նաև մի քանի այլ առավելություններ ՀՀ-ում արտադրվող բազալտե շինարարական իրերի նկատմամբ.
Մեր ընկերությունը կազմակերպել է ճկուն գնային համակարգ, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրելով իրեն հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մեր կայքում կազմակերպվել է հետևյալ համակարգը` դուք լրացնում էք բերված ձևը և 2 աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք մեր գնացուցակը: