Ողջունում ենք Ձեզ «ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ-ի պաշտոնական կայք էջում, որտեղ Դուք կարող եք գտնել ընկերության մասին անհրաժեշտ տեղեկատվություն: Մենք աշխատում ենք բաց և թափանցիկ:
Ընկերության նպատակն է արդյունավետ օգտագործելով Հայաստանի բնական ռեսուրսները` զարկ տալ արտադրությանը և լուծել սոցիալական լուրջ խնդիրներ, Սյունիքի մարզում ստեղծել նորանոր աշխատատեղեր:
Ընկերությունը շահագործում է սեփական բազալտե հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի Շաքիի համայնքում զբաղեցնում է 16.0 հա տարածք և ունի 1.1 մլն խմ բազալտե պաշար:
«ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ -ն արտադրվում է բարձրորակ շինաքարեր, երեսապատման սալիկներ, քուրքատաշ, եզրաքարեր, գերեզմանաքարեր, աստիճաններ, քիվեր, ինչպես նաև դեկորատիվ իրեր: ՀՀ սահմաններում ընկերությունը հանդիսանում է բազալտե քարերի խոշոր վերամշակողներից:
Գործընկեր կազմակերպությունների միջոցով ընկերությունը կազմակերպում է բազալտի և մշակված քարի մատակարարում աշխարհի բոլոր ուղղություններով:
Մեր ընկերությունը կազմակերպել է ճկուն գնային համակարգ, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրելով իրեն հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մեր կայքում կազմակերպվել է հետևյալ համակարգը` դուք լրացնում էք բերված ձևը և 2 աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք մեր գնացուցակը: