«ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ-ն հանդիսանալով Հայաստանի Հանրապետության տարածքում խոշորագույն բազալտի հանքաարդյունահանող և վերամշակող կազմակերպություններից մեկը, ստեղծել է հարմարավետ պայմաններ բոլոր այն կազմակերպությունների և անհատների համար, ովքեր ցանկանում են գնել կամ վերավաճառել բազալտ կամ վերամշակված քար:
Մեզ հետ համագործակցում են բազմաթիվ ընկերություններ ՀՀ սահմաններում և նրա սահմաններից դուրս: Համագործակցելով մեզ հետ դուք խնայում եք ժամանակ, ստանում որակյալ արտադրանք միևնույն ժամանակ խնայում գումար՝ քանի որ մեր ընկերությունը համալրված է ժամանակակից տեխնիկայով, փորձառու մասնագետներով և շահագործում է սեփական բազալտի հանքավայրը:
Հանդիսանալով բազալտի խոշոր մատակարար մեր ընկերությունը կատարում է հումքի և մշակված քարի մատակարում արշխարհի բոլոր ուղղություններով: Մատակարարումը կատարվում է գործընկեր կազմակերպությունների միջոցով: Բոլոր պայմանագրերը հնարավոր է կնքել էլեկտրոնային տարբերակով, ինչը կխնայի ձեր ժամանակը և միջոցները:
«ՍԻՍԻԱՆ-ՇԻԿ» ՓԲԸ-ն մշակել է ճկուն գնային համակարգ, յուրաքանչյուր հաճախորդի տրամադրելով իրեն հարմար պայմաններ: Այդ իսկ պատճառով մեր կայքում կազմակերպվել է հետևյալ համակարգը` դուք լրացնում էք բերված ձևը և 2 աշխատանքային օրվա ընթացքում դուք կստանաք մեր գնացուցակը: