• Phone:
  • (+374 2832) 36 15

Ընկերությունը շահագործում է սեփական բազալտե հանքավայրը, որը գտնվում է Սյունիքի մարզի Շաքիի համայնքում զբաղեցնում է 16.0 հա տարածք և ունի 1.1 մլն խմ բազալտե պաշար:

Հանքավայրը արտադրամասից հեռու է մինչև 1.0 կմ:

Հանքահանումը կատարվում է առանց հորատապայթեցման, բնական ճեղքերով Hyundai 450, Hyundai 500, Daewoo SOLAR 340LC-V մակնիշի հզոր էքսկավատորներով, ինչը հնարավորություն է տալիս արտադրամաս տեղափոխել միայն որակյալ հումք:


Բազալտը Երկրի վրա ամենատարածված մագմատիկ լեռնային ապարն է: Այս քարը դեկորատիվ է, լավ հղկվում է, առանձնանում է երկարակեցությամբ/երկար դիմացկունությամբ: Բազալտից պատրաստված շինարարական ապրանքատեսակները ունեն լայն կիրառություն, շնորհիվ իրենց առանձնահատկությունների.

  • ճնշման նկատմամբ բարձր ամրություն
  • մաշակայունություն
  • բարձր քիմիական կայունություն
  • գործնականում զրոյական ջրակլանում
  • ցրտադիմացկունություն
  • էկոլոգիական ու հիգենիկ անվտանգություն
  • դիմացկունություն
  • բնական հումքին անսովոր ու յուրահատուկ արտաքին տեսք:

  • Բազալտի ֆիզիկա-մեխանիկական հատկությունները

  • Տեսակարար կշիռը (կգ/խմ)

    2067

  • Ծակոտկենությունը (%)

    17.86

  • Ջրակլանումը (%)

    2.76

  • Սեղմման դեպքում ամրության սահմանը (կգ/սմ2)

    486

  • Ցրտադիմացկունության գործակիցը

    0.88

  • Բազալտի քիմիական բաղադրիչները

  • SiO2

    52.5

    TiO2

    1.35

  • Fe2O22

    7.63

    Al2O2

    17.7

  • CaO

    6.8

    MgO

    4.7

  • SO3

    0.31

    P2O3

    0.78

  • Na2O

    4.27

    K2O

    2.43

Ջերմաստիճանային տատանումների նկատմամբ կայունությունը և ապարի քիմիական ամրությունը պայմանավորում են բազալտի լայն կիրառությունը շինարարության մեջ և ամենատարբեր օբյեկտների ու կառույցների երեսպատման համար: Հազվադեպ օգտագործվում է շինարարության մեջ նաև որպես բուտաբետոնի լցոնիչ, նաև ձուլածո քարե իրերի պատրաստման համար: Բացի այդ, քարը կայուն է մեխանիկական ազդեցությունների նկատմամբ, որը թույլ է տալիս այն օգտագործել հիմքերի կառուցման, աստիճանների և կապիտալ այլ կառուցվածքների պատրաստման համար: Այն կայուն է նաև ագրեսիվ քիմիական նյութերի նկատմամբ` թթուների և հիմքերի, ծովային աղի, և օգտագործվում է նավաշինության մեջ, որտեղ այլ հյուսվածքների կիրառումը չի երաշխավորվում:

Բազալտը չի այրվում և կարող է դիմանալ մինչև 900 oC ջերմաստիճանի ազդեցությանը: Հրդեհաանվտանգությունն, ինչպես նաև բարձր ջերմամեկուսիչ որակները թույլ են տալիս բազալտը օգտագործել բնակելի ու արտադրական շենքերի ջերմամեկուսացման համար: Բազալտի բարձր ձայնա - ջերմամեկուսիչ հատկությունների շնորհիվ սալիկները, որոնք ստացվում են ձուլման եղանակով, հարմար են շենքերի ներքին ու արտաքին հարդարման համար` հատակի և տանիքի, մանսարդի ու առաջնամասի:

Բազալտի էկոլագիական մաքրությունը անվիճելի է. այն բացարձակապես անվնաս է մարդկանց, կենդանիների և շրջակա միջավայրի համար:


Բազալտից պատրաստված սալիկներին բնորոշ է “կենսաբանական” կայունությունը, այսինքն դրանք ենթակա չեն փտման, չեն ենթարկվում բակտերիաների ու միկրոօրգանիզմների ազդեցությանը, կայուն են նաև ագրեսիվ թթվային ու հիմնային միջավայրում, չեն կուտակում ռադիացիա:

Բազալտե սալիկները այսօր հանդիսանում են լավագույն ջերմամեկուսիչ շինանյութ և ունեն կիրառման լայն բնագավառ:

Շինարարական սալիկները և այլ քարեր արտադրվում են ՀՀ շինարարական նորմատիվների պահանջներին համապատասխան` ± 0,2 մմ ճշտությամբ:

Առավելությունները նմանատիպ ապրանքների նկատմամբ

Բացի նրանից, որ ընկերությունում աշխատում են բարձր որակավորում ունեցող մասնագետներ, ինչպես նաև, կիրառվող առաջավոր տեխնոլոգիայի շնորհիվ ստացվող արտադրատեսակների բարձր որակական հատկանիշներից, ընկերության ապրանքատեսակները ունեն նաև մի քանի այլ առավելություններ ՀՀ-ում արտադրվող բազալտե շինարարական իրերի նկատմամբ.

We are trusted by many companies

Our company organized a flexible pricing system. By providing each client comfortable conditions for him. For this reason, on our website set the following system: you fill out the form and   within two working days you will receive our price list.